News
AZD Advertising Agency
AZD Advertising Agency Facebook Page AZD Advertising Agency Twitter AZD Advertising Agency YouTube
Home News About Portfolio Clients Services Links Contacts

News

Production
Film production
Events & Artist Management
TV Programs
Multimedia
Vehicles
Exhibitions & Interior
Corporate Identity
ARMENIA ™ Products
CD & DVD
Music videos
Print Production
Advertising
Print
Web Design
Packaging Design
Outdoor
Video commercials
2008 / 2009 / 2010 / 2011 / 2013 / 2014 / 2015 / 2017 / 2018 /

Jan / Feb / Mar / Apr / May / Jun / Jul / Aug / Sep / Oct / Nov / Dec /


28.06.2018

Nino Katamadze in Armenia

Վրացի հայտնի երգչուհուն՝ Նինո Կատամաձեին, պետք է «ոչ թե հասկանալ, այլ ընդունել մեծ չափաբաժիններով՝ միայնության պրոֆիլակտիկ բուժման համար, որպես սթրեսի պանացեա, ագրեսիայի դեղամիջոց և ներարկում հոռետեսության դեմ»:
Նինո Կատամաձեն համաշխարհային մեծության երգչուհի է, ում վոկալ կարողությունները գրավել են արվեստի գիտակներին աշխարհի բազմաթիվ երկրներից: Նրա արվեստը ջազի, բլյուզի ու world music-ի միքս է: Նինո Կատամաձեն սիրված է ողջ Եվրոպայում իր ձայնի և Insight գործիքային խմբի հետ երկխոսության շնորհիվ: Խմբի կազմում են Գոչա Կաչեիշվիլին (կիթառ), Ուչա Գուգունավան (բաս կիթառ) և Դավիդ Աբուլաձեն (հարվածային գործիքներ):
Ամեն տարի Նինո Կատամաձեի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Այսօր Նինոն այն բացառիկ կատարողներից է, ով մշտապես փայլում է իր երաժշտական հնարամտությամբ: Նա դուրս է գալիս բեմ, ու դահլիճը ոտքի է կանգնում: Նրա ձայնը, կատարողական ոճը և այն զգացմունքների ալիքը, որոնք գրավում են ունկնդիրներին, մնում են հիշողության մեջ միանգամից ու ողջ կյանքի ընթացքում:
Նինոն ստեղծագործում է աննկատորեն ու շատ յուրովի: Երգելու նրա ոճը բացառիկ է: Սա «հիմքային» երաժշտություն է՝ զգացողություններից ծնված: Ցանկացած լավ երաժշտություն իր հիմքով ազգային է: Այս երաժշտությունը լսելու համար պարտադիր չէ տիրապետել վրացերենին, լիրիկան հորդում է յուրաքանչյուր բառից ու տողից, իսկ շատ իմպրովիզներ ծնվում են երգչուհու աստվածային ձայնից, որը չունի բառային կաղապարներ. դրանք ոչ թե բառեր են, այլ զգացմուքներ: Նինո Կատամաձե & Insight միությունը բարդ, խելացի, անկեղծ և զգացմունքային երաժշտություն է բարձր արվեստ գնահատողների համար: Դա կյանքի փիլիսոփայական պատում է: Մենք շատ քչերին գիտենք, ովքեր կարող են ձեզ, որպես կարևոր բաղադրիչի, ներգրավել իր ներաշխարհ: Իր հանդիսատեսի հետ խոսելիս նա ասում է. «Առանց ձեզ երաժշտությունը չի ստացվի»: Նրա համար ապրելն ու երգելն անբաժան են, սա անապական ֆոտոսինթեզ է, որով նա ապրում է ու կիսում է այդ կյանքը Insight խմբի երաժիշտների հետ:
Նինո Կատամաձեն ու Insight խումբն իրենց կատարումները մեզ կնվիրեն Երևանի տոնին: Միացեք մեզ ու դարձեք հանրահայտ երաժիշտների երևանյան պատումի մասը:

Грузинскую певицу Нино Катамадзе рекомендуют «не понимать, а принимать, причем в больших дозах, в качестве профилактики от одиночества, панацеи от стрессов, микстуры от агрессии и инъекций от скептицизма»

Нино Катамадзе – певица мировой величины, вокальные возможности которой покорили подлинных ценителей серьезного искусства многих стран. Певицу, исполняющую смесь джаза, блюза и world music, полюбили во всей Европе, благодаря ее голосу и музыкальному диалогу с выдающимися инструменталистами группы Insight, в которую входят Гоча Качеишвили (гитара), Уча Гугунава (бас-гитара) и Давид Абуладзе (ударные).

С каждым годом интерес к творчеству Нино Катамадзе неуклонно растет. Сейчас Нино – одна из очень немногих исполнительниц с непредсказуемой музыкальной изобретательностью. Она выходит на сцену, и зал встаёт. Её безошибочно узнают с первой ноты. Ее голос, манера исполнения и та волна чувств, которая охватывает слушателей во время концерта, – запоминаются сразу и на всю жизнь. Нино импровизирует неуловимо и очень по-своему. Фактура ее пения уникальна. Это музыка «корневая», основанная на ощущении, что любая хорошая песня в основе своей - народная. Чтобы слушать их музыку, не обязательно знать грузинский язык, лирика разлита между слов и строк, а многие импровизации – это лишь божественный голос, свободный от словесной оболочки - это не слова, а чувства. Нино Катамадзе & Insight – это cложная, умная, искренняя и эмоциональная музыка для ценителей серьезного искусства. Это развернутое философское повествование о жизни. Мало кого мы знаем, кто умел бы так еще - и кто бы тебя в это неизменно втягивал, как необходимый ингредиент, "без вас музыка не получится" - говорит она, обращаясь к публике. Для неё жить и петь - вещи неразделимые, чистый фотосинтез, которым она живет, разделяя эту жизнь с музыкантами группы Insight.






Home RSS