|
09.04.2015
14 Russian-Armenian stars from famous Tv Shows like Voice, X-Factor and New Wave will perform a big concert in Yerevan at 20 of September 2015. The show take place in A. Spendiarian Opera And Ballet National Academic Theatre«ԱԶԴ» ընկերության նախաձեռնությամբ՝ Երևանում կկայանա Jazz Parking նախագծի մեգա-համերգը` ռուսաստանաբնակ հայ ազգի աստղերի մասնակցությամբ, այդ թվում` Մարիամ Մերաբովա, Արմեն Մերաբով, Մարգարիտա Պոզոյան, Էդգար Հակոբյան, Արծվիկ, Գայանե Զախարովա, Էդվարդ Քաչարյան և այլք, ընդհանուր առմամբ 24 վոկալիստներ և երաժիշտներ: Համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը և Ալին Գոյանը: Երեկոն կվարեն Արման Մարգարյանը և Անժելիկա Ալֆյորովա Հարությունյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՌԴ-ում ԵԿՄ-ի երիտասարդական թևի ղեկավար, հաղորդավարուհի Նաիրա Նիազյանը։ Նա նշեց, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ հեղինակային սիրված ստեղծագործություններ: Համերգի տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում և կայքէջերում: Jazz Parking նախագիծը մեկնարկել է 2008 թվականի նոյեմբերին Մոսկվայում և այսօր այն արդեն միավորում է ավելի քան 100 արտիստների և երաժիշտների: Նախագծի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, ձեռք բերելու երաժշտական փորձ, ինչպես նաև միևնույն բեմի վրա աշխատելու արդեն իսկ փորձառու երաժիշտների հետ` դրանով իսկ կատարելագործվելով և ձեռք բերելով լայն ճանաչում: Նախագիծը հեղինակել է Անժելիկա Ալֆյորովա Հարությունյանը, և այն այսօր համարվում է Ռուսաստանի ամենահեղինակավոր նախագծերից մեկը:
http://www.tomsarkgh.am/hy/event/9883/Jazz-Parking.html?utm_source=fb&utm_medium=page&utm_campaign=ppost
|